Այս օրերին մի շարք կուսակություններ տարերային եղանակով երկրով մեկ նախընտրական շտաբներ են հիմնում՝ զուգահեռ գիտակցելով, որ երբևէ չեն հաղթահարի անցողիկ շեմը։
Հետևաբար շտաբների հիմնման ծախսատար գործընթացը կարող է ունենալ ընդամենը մեկ իմաստ․ որևէ փուլում միանալ անցողիկ շեմը ակնհայտ հաղթահարող ուժերին՝ մատնանշելով իրենց «բազմամարդ» լինելը և բազմաթիվ շտաբների գոյությունը։
Նման գործելաոճի ականատես ենք եղել գրեթե բոլոր համապետական ընտրություններում, երբ, օրինակ, կուսակցությունը իրականում ունի պետռեգիստրի թուղթ և մեկ առաջնորդ, սակայն ամբիցիաներով չի զիջում հարյուր հազարավոր ընտրողներ ունեցող այլ կուսակցությունների։
