«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերի վճարումից։
Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել «Yutong» մակնիշի 45 տրոլեյբուս։ Տրոլեյբուսների ձեռքբերման համար նախատեսվում է իրականացնել 4,3 մլրդ դրամի ներդրում։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
