ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է չստորագրել որևէ օրինագիծ, մինչև Սենատը չհաստատի «Ամերիկացի ընտրողների ընտրական իրավունքի պաշտպանության մասին» (SAVE) օրենքը: Սպիտակ տան ղեկավարն այս հաղորդագրությունը հրապարակել է կիրակի՝ մարտի 8-ին, Truth Social սոցիալական հարթակում:

«Ես՝ որպես նախագահ, չեմ ստորագրի որևէ այլ օրինագիծ, մինչև սա չընդունվի, և ոչ մեղմացված տարբերակով. մենք պետք է ձգտենք ոսկե ստանդարտի. պահանջվելու է անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ. ո՛չ փոստային քվեաթերթիկներին, բացառությամբ՝ զինվորականների, հիվանդության, հաշմանդամության դեպքերի»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ ակտիվացնում է քվեարկության կանոնների փոփոխությունների վերաբերյալ իր պահանջները ,- հաղորդում է The Hill-ը։

Այս փոփոխությունը կնվազեցնի ընտրակեղծիքների հետ կապված ռիսկերը։

Սկզբնաղբյուրը՝ Օragir.news լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *