Ֆրանսիացի մոդել և դիզայներ Թիլան Բլոնդոն, որի մականունը մանկուց «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն» է եղել, հայտարարել է իր նշանադրության մասին: Նրա ամուսինը ֆրանսիացի դիջեյ Բեն Աթտալն է: Նա ռոմանտիկ առաջարկ է արել գեղատեսիլ Աթենքի Ռիվիերայում՝ Միջերկրական ծովի ամենագեղեցիկ ափերից մեկում:
Առաջարկը տեղի է ունեցել Հունաստանի շքեղ հինգաստղանի Four Seasons Astir Palace հյուրանոցում, որտեղ սենյակները սկսվում են մոտավորապես 600 ֆունտ ստեռլինգից մեկ գիշերվա համար: Հանգստավայրը հայտնի է Եգեյան ծովի համայնապատկերային տեսարաններով և մեկուսացված լողափնյա հանգստի մթնոլորտով:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
