Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսան Շերամ 90/6 հասցեում գործող «Silk Soft» անձեռոցիկի գործարանում հրդեհ է բռնկվել։

Ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկություններ՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել նշված գործարանում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։

Սկզբնաղբյուրը՝ Oragir.news   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *