Ճապոնիայի կառավարությունը սկսել է զինամթերքի և սպառազինության արտադրության գործարանների ազգայնացման հարցի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով ընդլայնել արտադրության ծավալները և բարձրացնել երկարատև ռազմական գործողություններ վարելու ներուժը։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ նշելով, որ համապատասխան որոշումը նախատեսվում է կայացնել 2026 թվականին՝ անվտանգության ոլորտի հիմնարար փաստաթղթերի վերանայման շրջանակներում։

Ռազմական գործարանների ազգայնացումը թույլ կտա ապահովել պետական բյուջեից դրանց ուղղակի ֆինանսավորումը։ Միևնույն ժամանակ, ըստ դիտարկվող տարբերակներից մեկի, արտադրության կառավարումը կարող է թողնվել մասնավոր բիզնեսի ձեռքում։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *