Համաձայնել եմ Երեւանում գոտեմարտել հատուկ հայ երկրպագուների համար: Կարծում եմ՝ լավ երեկո կունենանք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:
Մարտի 28-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարն առաջին անգամ կմասնակցի Hype Fighting մրցաշարին, որը տեղի է ունենալու Երեւանում: Արսեն Հարությունյանը ըմբշամարտի գոտեմարտ է անցկացնելու: Մրցակիցը խառը մենամարտերի մարտիկ, ղազախ Բագդատ Ժուբանիշն է:
Երեւանում անցկացվող Hype Fighting-ի երկրորդ մրցաշարը տեղի կունենա մարտի 28-ին Տաշիր Արենայում: Հիշենցնենք, որ առաջին մրցաշարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մասնակցել է նաեւ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան):
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
