«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ապրիլի 10-ից երթևեկությունը արգելափակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով:

«Վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում:

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *