Ջորջիայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 50 տուն,- հաղորդում է NBC News-ը։ Հրդեհները արագ տարածվում են նահանգի հարավային մասում գտնվող Բրանթլի շրջանում՝ չոր և շոգ եղանակի պատճառով։
Հեռուստաընկերության տվյալներով՝ մոտ 1000 տուն և այլ կառույցներ վտանգի տակ են։ Տարհանումներ են իրականացվում տուժած տարածքներում։
Հրդեհների մասին հաղորդումներ են ստացվում նաև հարևան Ֆլորիդայի հյուսիսային մասում, որտեղ իշխանությունները արդեն սկսել են տարհանման միջոցառումներ։ Հրդեհների պատճառը դեռևս հետաքննվում է։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
