ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Իրանի իշխանությունների՝ միասնական դիրքորոշում ձևավորելու դժվարություններին, նրանք պետք է շուտափույթ համաձայնագիր կնքեն Վաշինգտոնի հետ։
«Իրանցիները ոչ մի կերպ չեն կարողանում կենտրոնանալ։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել միջուկային ծրագրից հրաժարվելու մասին համաձայնագիրը։ Ավելի լավ կլինի, որ նրանք հանարավորինս շուտ ողջամտություն ցուցաբերեն»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Բացի այդ` նա տեքստին կից հրապարակել է մի պատկեր, որտեղ նախագահը կոստյումով, փողկապով ու սև ակնոցներով է՝ ձեռքին ինքնաձիգ։ Նկարի ետնամասում երևում է ամրություններով ու պայթյուններով ողողված լեռնային բնապատկեր։ Պատկերն ուղեկցվում է հետևյալ մակագրությամբ. «Նա այլևս «Միստր Բարի տղան» չէ»։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
