Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ու Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բելգիացի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությունը։
Պատասխան հանդիպումը Մյունխենում ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: ՊՍԺ-ն դուրս եկավ եզրափակիչ Փարիզում տարած 5:4 հաշվով հաղթանակի շնորհիվ։
Լուիս Էնրիկե (ՊՍԺ)
«Շատ լավ նշան է այն բնավարությունը, որը մենք ցուցադրեցինք այս երկու հանդիպումներում։ Ուրախ ենք երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչ դուրս գալու առթիվ։
Անհավանական լարված եւ բարդ հանդիպում էր։ «Բավարիան» խաղում էր ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ։ Այս երկու թիմերը շատ նման են՝ սիրում են բարձր պրեսինգ։ Մենք շատ գոհ ենք արդյունքից»։
Վենսան Կոմպանի («Բավարիա»)
«Ես չեմ կարողանում երկար տխրել։ Մենք պարտվեցինք երկու շատ հավասար հանդիպումներում շատ ուժեղ մրցակցի։ Պետք է ավելի վճռական գործեինք։ Շնորհավորում եմ ՊՍԺ-ին։ Մեզ համար Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում ավարտված է, բայց կլինի նոր հնարավորություն, եւ դա մոտիվացնում է ինձ»։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
