Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից։
Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
