Հաղթանակի օր (ռուս.՝ День Победы), տոն՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակին։ Սահմանվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ 1945 թվականի մայիսի 8-ին։ Բեռլինում ստորագրման արարողությունից հետո, մայիսի 9-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնեց հաղթանակի մասին[1]։ Տոնը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ 1965 թվականից Հաղթանակի օրը ԽՍՀՄ-ում սահմանվեց որպես ոչ աշխատանքային տոնական օր (ոչ բոլոր միութենական հանրապետություններում)[2]։

1991 թվականի Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանի Դաշնությունը և հետխորհրդային բազմաթիվ երկրներ, մայիսի 9-ը պաշտոնապես ճանաչում են որպես ոչ աշխատանքային օր։ Մայիսի 9-ի տոնակատարությունները նշվում են գրեթե խորհրդային ոճով (Գիորգիևյան ժապավեններ, ռուսալեզու ցուցանակներ, կարմիր դրոշ և այլն)։ Եվրոպական երկրների մեծ մասը որպես հաղթանակի օր նշում է մայիսի 8-ին, որը կոչվում է հաղթանակի օր կամ հիշատակման օր։

Մայիսի 9-ը Հայաստանում նշվում է որպես եռատոն՝ Հաղթանակի ու խաղաղության տոն, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *