ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 8-ին` ժամը 18։21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք:
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
