Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում,- հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները:
«Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ճանապարհով են նրանք ցանկանում գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց», – ասել է նա Բրյուսելում:
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
