Մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
