Արա Գևորգյանի և «1000 Վահան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ջանքերով նոր հայկական ռեկորդ է սահմանվել Գինեսի ռեկորդների գրքում:

«Այսօր հայկական մշակույթի զարկերակը թնդաց աշխարհի չափ։ Շնորհիվ Արա Գևորգյանի և «1000 Վահան»-ի կատարած մեծ աշխատանքի՝ մենք դարձանք պատմական իրադարձության ականատեսը։ Սահմանվեց Գինեսի անհավանական ռեկորդ. մեկտեղվեցին 1000 դհոլների հզոր էներգիան և 400 պարուհիների նրբագեղությունը։ Հայաստանի սիրտը այսօր բաբախում էր աշխարհի ամենահզոր ռիթմով։ Սա միայն ռեկորդ չէ, սա մեր միասնության ու ոգու հաղթանակն է»,-նշված է մասնակիցների կողմից հրապակված տեսանյութի նկարագրության մեջ:

Նախագիծը կրում էր «Վերածնունդ» անունը և իր շուրջն էր համախմբել Հայաստանի տաղանդավոր երեխաներին ու պատանիներին՝ վերածվելով իսկապես պատմական և ոգեշնչող իրադարձության։

«1000 Վահան» հիմնադրամը ուրախ է լինել այս կարևոր նախաձեռնության աջակիցը։ Հիմնադրամի ծրագրերի շուրջ 400 մասնակից երեխաներ Հայաստանի տարբեր համայնքներից այսօր դարձան այս գեղեցիկ ծրագրի մի մասնիկը։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ և նվիրված պարուսույցներին, որոնք կարճ ժամանակում կարողացան պատրաստել խմբերին՝ ստեղծելով միասնական, ուժեղ ու տպավորիչ պարային պատկեր»,-նշված է «1000 Վահան» էջի հաղորդագրության մեջ:

Սկզբնաղբյուրը՝  Style.news լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *