Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը 20 տարվա դադարից հետո առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել կանանց մրցաշարում, այս անգամ երիտասարդների պայքարում:
46 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս եկավ 17-ամյա Արիանա Մարտիրոսյանը, որը, սակայն, պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
Հայաստանը ներկայացնող առաջին հայ կին ըմբիշը եղել է Կարինե Շադոյանը, որը 2006 թ. Մոսկվայում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ:
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
