Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է հանցավոր խումբ, որը փորձել է ՀՀ-ի տարածքով Իրանից Վրաստան տեղափոխել թմրամիջոցի խոշոր խմբաքանակ։

Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին պարզելու նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դրսևորումներից՝ պահպանելով օրենքի պահանջները և նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *