Վերլուծաբան Տիգրան Դումիկյան գրում է․

«Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի 10-րդ օրն արդեն կարելի է արձանագրել, որ նույնիսկ իշխանական տարատեսակ ճնշումների պայմաններում հանրությունը հստակ և հրապարակային կերպով արտահայտում է իր վերաբերմունքը թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի նկատմամբ։

Ամեն օր և յուրաքանչյուր քայլափոխի ավելի ակնհայտ է դառնում, որ ՀՀ քաղաքացին ունի փոփոխությունների հստակ պահանջ և դրանք իրականացնելու անկեղծ ձգտում։ Հատկապես ընդդիմադիր դաշտում առաջատար դերակատարում ունեցող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանդիպումները՝ ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում, վկայում են հանրային լայն աջակցության և ջերմ ընդունելության մասին։

Հայաստանում իշխանափոխության գաղափարը ժողովուրդն արդեն ընդունել է․ մնում է այն կյանքի կոչել։ Դա պետք է արտահայտվի հունիսի 7-ին ընտրատեղամասեր այցելելով և սեփական քվեն իրացնելով։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Հայաստանի՝ ներքին և արտաքին նոր վտանգներից փրկվելու պատասխանատվությունն առաջին հերթին իր վրա է, և հենց ինքը կարող է փոխել երկրի քաղաքական օրակարգը»։

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *