Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից։
Մեր տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է եւ ասել` ազատման դիմում գրիր, կինն էլ պատասխանել է` ազատման դիմում չի ներկայացնելու։
Արփինե Սողոյանի աղջիկը` Տաթեւիկ,ը մեզ ասաց, որ հրահանգ եղել է` այլ մեկնաբանություն չտալով։
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
