Եվրոպան մտադիր է մեծացնել ազդեցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն վերանայում է իր ներկայությունը Եվրոպայի երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ժամանելով Շվեդիայի Հելսինգբորգ քաղաք՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Բարոյի կարծիքով՝ Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ում «ստանձնում են լիակատակար պատասխանատվությունը»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շատ լուրջ վերանայման կենթարկի ուղեգիծը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ դաշինքը Վաշինգտոնին չօգնեց Իրանի շուրջ ստեղծված իրադրությունում, թեև ԱՄՆ-ն «տրիլիոնավոր դոլար է վճարում ՆԱՏՕ-ի համար»:

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *