Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը չեղյալ է հայտարարել Թեհրանի թռիչքային տեղեկատվական գոտու արևմտյան մասում գտնվող օդանավակայաններում քաղաքացիական ուղևորատար չվերթների համար նախկինում տրված բոլոր թույլտվությունները։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բաց են մնում միայն ութ օդանավակայան՝ Մեհրաբադի, Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանը, Ղազվինի, Շահիդ Սաթարիի (Թեհրան), Փայամի, Յազդի, Սպահանի և Արաքի օդանավակայանները։

Այս օդանավակայաններում թռիչքները ներկայումս թույլատրվում են միայն ցերեկային ժամերին։

Ավիաընկերությունները պարտավոր են վերստին դիմել Քաղաքացիական ավիացիայի վարչություն՝ այդ օդանավակայաններ կամ դրանցից քաղաքացիական չվերթներ իրականացնելու համար։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am   լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *