Գյումրիում բնակիչներից մեկը նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե երբ են վերջապես ապամոնտաժվելու քաղաքում դեռ պահպանված դոմիկները։ Փաշինյանը պատասխանեց, որ ծրագրի իրականացումը նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ նշելով, որ մինչև 2031 թվականը Գյումրիում այլևս դոմիկներ չպետք է մնան։

Քաղաքացին, որը թոշակառու էր, արձագանքեց՝ ասելով, թե երևի մինչ այդ իրենք այլևս կենդանի չեն լինի։

«Մեռնինք նոր, չէ՞»,- ասել է գյումրեցին:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ իշխանությունները ներդրել են առողջության ապահովագրության համակարգ, որպեսզի մարդիկ ավելի երկար և առողջ ապրեն։

Սկզբնաղբյուրը՝  Hraparak.am լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *