Բրիտանացի երգչուհի Jessie J-ը հայտարարել է, որ հաղթահարել է քաղցկեղը։ Երգչուհին ինստագրամում հրապարակված հուզիչ տեսանյութում հայտնել է, որ վերջին հետազոտությունների արդյունքներով այժմ «քաղցկեղից ազատ» է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա սպասում ՄՌՏ հետազոտությանը՝ հերթական տարեկան ստուգման շրջանակում։ Հրապարակման նկարագրության մեջ երգչուհին գրել է. «Արդյունքները պատրաստ են, և ես այլևս քաղցկեղ չունեմ»

Jessie J-ը դեռ անցյալ տարվա հունիսին էր հայտնել, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Նույն ամսին նա վիրահատության էր ենթարկվել, սակայն օգոստոսին ստիպված էր վերադասավորել և չեղարկել համերգային մի շարք ծրագրեր, քանի որ անհրաժեշտ էր շարունակել բուժումը։  2023 թվականին մայրացած երգչուհին խոստովանել է, որ հիվանդությունն ամբողջությամբ փոխել է իր հայացքները կյանքի նկատմամբ։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *