Բեմի փայլն ու հանդիսատեսի ծափահարությունները հաճախ թաքցնում են այն մեծ ցավն ու զրկանքները, որոնց միջով անցնում են արտիստները: Դրա վառ ապացույցն է պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերի վերջին հրապարակումը, որն անհանգստություն է առաջացրել համացանցում:
Սոֆին սոցիալական հարթակների իր էջերում բացահայտել է իր պրոֆեսիոնալ գործունեությսն իրական կողմը կուլիսներից:
Պարզվում է՝ պատասխանատու ներկայացումներից մեկի ժամանակ պարուհին բեմում ծանր վնասվածք է ստացել, սակայն հանուն հանդիսատեսի և պատասխանատվության զգացումից դրդված՝ չի ընդհատել ելույթը:
Սոֆի Դևոյանը կիսվել է իր ապրումներով՝ ցուցադրելով վնասված ոտքի կադրերը, և պատմել, որ այդ պահին պարզապես այլ տարբերակ չի ունեցել, քան ցավը հաղթահարելն ու առաջ շարժվելը. «Մոտավոր այսպես, իսկ ես այդ օրը ընտրություն չունեի, ոտքս ոլորված՝ ես ավարտեցի ներկայացումը», – գրել է պարուհին:
Որոշ ժամանակ անց Սոֆին տեղադրել է նաև արդեն ուռած ու վնասված ոտքի լուսանկարը, որին կից արել է մի ձևակերպում. «Միշտ չէ, որ ամեն ինչ այնքան իդեալական է, որքան երևում է…»
Սկզբնաղբյուրը՝ Oragir.news լրատվական կայք
