Հայաստանի զինված ուժերի ավիացիան Երևանի կենտրոնում քիչ անց թռիչք կկատարի մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ քիչ առաջ զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում Երևանի կենտրոնում թնդանոթի երեկ համազարկ հնչեց։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *