Վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Այս մասին հաղորդագրություն–զգուշացում է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։

«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է.

Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում կատարել նշված քայլերը

Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։

Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։

Մի՛ արձագանքեք անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։

Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով

Մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ

Արգելափակե՛ք (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշեք նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *