«Երևանի գինու օրեր»-ը նշում է իր 10-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում կազմակերպիչները հանդես են գալու բազմապիսի ծրագրով։ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները հունիսի 5-ին, 6-ին և 7-ին կրկին լցվելու են գինու բազմաթիվ տեսակներով, մրցույթով, համերգային ու մշակութային հետաքրքրիր միջոցառումներով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է գինեգործների շքերթով։

«Հունիսի 5-ին` ժամը 18։30-ին,  բոլորին հրավիրում եմ Երևանի Թումանյան փողոց, որտեղից 100 գինեգործներ մեծ շքերթով մուտք են գործելու փառատոնի տարածք։  Սա իրապես հպարտանալու առիթ է, որովհետև մենք ունենք մեծ թվով գինեգործների մասնակցություն, իսկ փառատոնին ներկայացվելու է գինու 1000-ից ավելի տեսակ»,-ասաց Մերի Բադալյանը։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *