Ֆուտբոլի` Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպման տոմսերն արդեն հասանելի են tickets.ffa.am կայքում:
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։
Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Մոլդովա խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
