ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26–ին կժամանի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիսներ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ այցի ընթացքում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ըստ գերատեսչության՝ ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Նախարարությունից հավելում են, որ երկկողմ հանդիպումը կմեկնարկի ժամը 15:25-ին, որին անմիջապես հաջորդելու է փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *