Նախօրեին Կապանի հրապարակում «Հայաստան» դաշինքը անցկացնում էր քարոզարշավ։ Բեմահարթակում էին Ռոբերտ Քոչարյանը, Աննա Գրիգորյանը և այլք։
Ելույթ ունեցողներից Աղվան Վարդանյանը հատկապես կենտրոնացավ 2018 թվականի Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վրա՝ Նարեկ Բաբայանի և այլոց վերաբերյալ։
Պարոն Վարդանյանին տեղեկացնենք, որ 8 տարին մեծ ժամկետ չէ, որ ընտրողը մոռացած լինի, թե ով էր այդ ժամանակ Փաշինյանի գլխավոր աջակիցը Կապանում (տե՛ս լուսանկարը)։
