«EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ։
«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»-ի ինժեներական թեմի ղեկավար Էրիկ Կասսաբյանը նշեց, որ ընկերության նպատակը Հայաստանում ինժեներիայի ոլորտն առավելագույնս զարգացնելն ու արտասահմանյան շուկաները հայ ինժեներների համար ավելի հասանելի դարձնելն է։
Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «SOLIDWORKS» համակարգչային բավականին ծավալուն ծրագիրը՝ նախատեսված մոդելավորման, մեխանիկական գործունեության համար, որում հնարավոր է տարբեր կենցաղային իրեր մոդելավորել և դրանից հետո ստանալ վերջնական արդյունք։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
