Կամբոջայում կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը, որը կեղծ ապրանքներ էր արտադրում առաջատար միջազգային արտադրողների, այդ թվում՝ Philip Morris-ի, SPS CIGARONNE-ի, BAT-ի և KT&G-ի ապրանքանիշերի ներքո:
. Ծավալներ. Ավելի վաղ արձանագրված նմանատիպ խոշորագույն գործողություններից մեկի ժամանակ առգրավվել է ավելի քան 35 տոննա պատրաստի կեղծ արտադրանք։
. Շուկայի վիճակը. Ծխախոտային ոլորտի փորձագետները նշում են, որ Կամբոջայում վաճառվող ծխախոտային արտադրանքի զգալի մասը հնարավոր է մինչև 50%-ը, ստվերային կամ կեղծ է, ինչի պատճառով պետությունը տարեկան միլիոնավոր դոլարների հարկեր է կորցնում։
. Միջազգային հետք. Եվրահանձնաժողովի և միջազգային իրավապահ մարմինների տվյալներով՝ Կամբոջայում արտադրված կեղծ սիգարետները լայնորեն տարածվում են ոչ միայն տեղական շուկայում, այլև ապօրինի ճանապարհներով արտահանվում են այլ երկրներ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
