Մոսկվայի մարզում գիշերային անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս հինգը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:

Իստրայի քաղաքային օկրուգի Պիոներսկի ավանում երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել: Դրոնների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել նաև հինգ մասնավոր բնակելի տներում,- հայտնում է ՌԲԿ-ն:

Սոլնեչնոգորսկում անօդաչու թռչող սարքն ընկել է բազմաբնակարան շենքի վրա: Տուժել է երկու մարդ, վնասվել են շենքի ճակատային մասն ու ապակիները: Իստրայի քաղաքային օկրուգի Բաբկինո գյուղում էլ երկու մասնավոր տուն է ավերվել:

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *