Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը մահացել է սրտանոթային հիվանդության հետ կապված բարդություններից, մահվան ենթադրյալ պատճառը աթերոսկլերոտիկ հիվանդության պատճառով աորտայի պատռվածքն է,- հաղորդում է քաղաքական գործչի գրասենյակը։

«Մինչ բոլոր թունաբանական և մանրադիտակային հետազոտությունների ավարտը, մահվան վկայականը կմնա մշակման փուլում և կփոփոխվի՝ արտացոլելու մահվան պատճառը և պատշաճ կերպով դասակարգելու մահվան հանգամանքները», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը։

Ամերիկացի հանրապետական սենատորն իր անսպասելի մահից կարճ ժամանակ առաջ մշակում էր Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունները կարգավորելու ծրագիր, հայտնում է Axios-ը։

Պլանը նախատեսում էր ինտենսիվ բանակցություններ սկսել աշնանը, որպեսզի պաշտպանական պայմանագիրը վավերացվի մինչև հունվար:

Այս նախաձեռնությունը սենատորը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ծրագրել այց Մերձավոր Արևելք։ Թրամփը պաշտպանել է այդ գաղափարը և կոչ արել արաբ առաջնորդներին համագործակցել։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *