Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ հարկ վճարողների 2026թ. հունիս ամսվա համար ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազար 748:
Ըստ Կոմիտեի՝ այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 հազար 275-ով կամ 4.2%-ով:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
