«Իրանն այս պահին համարվում է աշխարհի ամենաչար երկիրը»:

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում Իրանի մասին խոսելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Իր խոսքում Թրամփը նշել է, որ Իրանն արդեն երկար տարիներ ունի այդ համբավը: Նա հավելել է, որ երկիրը ներկայումս գտնվում է «չափազանց թույլ վիճակում», իսկ դրա տնտեսությունը՝ վատթարագույն փուլում՝ կապված 300%-ը գերազանցող գնաճի և զինվորականներին ու ոստիկանությանը չվճարելու հետ:

Թրամփը նաև պնդել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ, սակայն դեռևս պատրաստ չէ դրան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *