Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի գործով նիստը:
Բացի այդ՝ պաշտպանը միջնորդեց նաև, որ հնարավորություն տրվի դատական նիստերն անցկացնել Մամիկոն Ասլանյանի բացակայությամբ՝ հատկապես ԱԺ նիստերի ժամանակ:
Ըստ հանրային մեղադրողի, պաշտպանության կողմը հստակ փաստարկներ չի ներկայացրել, այլ միայն ենթադրություններ են, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ Մամիկոն Ասլանյանը աշխատանքի բերումով պետք է գործուղվի: Նա առարկություն ներկայացրեց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությանը:
Դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշեց Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգել խափանման միջոցը վերացնել: Գրավ խափանման միջոցը մնաց անփոփոխ:
Հասմիկ Սարգսյան
