Թեև բոլորին է հայտնի, որ Կամո Արեյանը կարկառուն «նախկին» է , իսկ մեղադրանքով (ստորև ներկայացվում է) առաջադրված գործողությունը տեղի է ունեցել 2018 թվականից առաջ, սակայն փաստ է, որ նա Երևանի այժմյան քաղաքապետի խորհրդականն է, ինչից կարելի է եզրակացնել, որ իշխանությություններին բացարձակ չի կաշկանդում նման առերևույթ կոռումպացված անձը լինի իրենց օրոք բարձրաստիճան պաշտոնյա։

Իսկ եթե Տիգրան Ավինյանը պարզապես չի կարողանում քաղաքը ղեկավարել առանց Կամո Արեյանի խորհուրդների, դա փոխում է հարցի էությունը։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն.

Կամո Առաքելի Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա , 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրով, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող’ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *