Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչը երեք տպավորիչ հաղթանակներ է տարել մինչեւ կիսաեզրափակիչ:
Բալեյանը 55 կգ քաշային կարգի որակավորման փուլում 8:6 արդյունքով հաղթել է լեհ Պրժեմիսլավ Մրոժեկին:
1/8 եզրափակիչում հայ ըմբիշի մեքսիկացի մրցակիցը հրաժարվեց պայքարից, հաղթանակը շնորհվեց Դավիթ Բալեյանին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4:1 հաշվով առավելության հասավ վրացի Սաբա Մինդիաշվիլիի հետ:
Կիսաեզրափակիչում Բալեյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիր Տուլկունովը:
