Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին Ազգային տոնի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի աշխատակազմը։

«Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները։

Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացման ծրագրերին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք արդյունավետ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *