ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հյուպատոսությունում հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հավատքի, միասնության և քրիստոնեական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառության կարևորությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *