Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մուտքագրվել է դատարան և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։
Ավելի վաղ գրել էինք, որ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 31-ին մուտքագրվել է դատարան, բայց որևէ դատավորի չի մակագրվել։
Նշենք, որ Լիպարիտ Դրմեյանը պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքերն ուղղված էին Լիպարիտ Դրմեյանին, որը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատարն է եղել։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո, դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։
Հասմիկ Սարգսյան
