ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կայացնելու համար կոնսենսուս կպահանջվի:

Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

Նա հայտնել է, որ հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ բյուջեին անդամավճարը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում կիրառվում է կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը, որը ենթադրում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցում:

«Դե ֆակտո նման իրավիճակ է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարությունում քվոտային պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ միացյալ շտաբից»,- հավելել է պաշտոնյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *