2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 41.250 հաղորդում  (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 35.357, աճել է 5893-ով կամ 16.6%-ով), որից 32472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 27847, աճել է 4625-ով կամ 16.6%-ով), իսկ 8778-ով` չի նախաձեռնվել (2025 թվականի 1-ին կիսամյակ` 7512, աճել է 1266-ով կամ 16.8%-ով):

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացվել է 58820 քրեական վարույթի նախաքննություն (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 56814, աճել է 2006-ով կամ 3.5%-ով):

Նշված 58820 քրեական վարույթից 32854-ը նախաձեռնվել է 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 28042, աճել է 4.812-ով կամ 17.2%-ով):

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է ուղարկվել 9910 քրեական վարույթ (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 6111, աճել է 3799-ով կամ 62.2%-ով), 11078-ը կարճվել են (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 12858, նվազել է 1780-ով կամ 13.8%-ով), 9154-ը հաշվառվել են (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 9189, նվազել է 35-ով կամ 0.4%-ով), 4499 քրեական վարույթ միացվել է այլ վարույթների (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 3563, աճել է 1552-ով կամ 43.2%-ով), 98 քրեական վարույթ ուղարկվել է այլ նախաքննական մարմին (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 140, նվազել է 42-ով կամ 30%-ով):

Հաշվետու ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է ընդհանուր 10 մլրդ 205 մլն 685 հզր ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 3 մլրդ 165 մլն 49 հզր ՀՀ դրամը կամ 31%-ը: Արգելանք է դրվել 154 մլն 606 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Բացի այդ, անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2026 թվականի ընթացքում վերականգնվել է 6 մլրդ 624 մլն 467 հզր ՀՀ դրամը: Անավարտ վարույթներով արգելանք է դրվել նաև 141 մլն 316 հզր ՀՀ դրամ դրամական միջոցների վրա, որից 137 մլն 316 հզր ՀՀ դրամը գտնվում է բանկում, իսկ 4 մլն ՀՀ դրամը՝ Դատախազության դեպոզիտում:

Այսպիսով, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 9 մլրդ 789 մլն 516 հզր ՀՀ դրամը: Բացի այդ՝ արգելանք է դրվել ընդհանուր 295 մլն 922 հզր ՀՀ դրամ արժողության գույքի և դրամական միջոցների վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *