Րաֆֆի Բոգոսյանը նշանակվել է «Ոսկե գլոբուս» հիմնադրամի նախագահ։ Գրում է BRAVO.am-ը:

36-ամյա Բոգոսյանը պրոդյուսեր է, լրագրող ու «Raffi Talks» ամենշաբաթյա ծրագրի վարողը: Հաղորդումը միավորում է ավանդական հեռուստատեսությունն ու թվային մեդիան, հայտնում է Armenian Film Society-ն:

Իր ինստագրամյան էջում Բոգոսյանը բազմաթիվ հոլիվուդյան աստղերի՝ Ջորջ Քլունիի ու նրա կնոջ՝ Ամալ Քլունիի, Լեոնարդո ԴիԿապրիոյի, Անա դե Արմասի, Անջելինա Ջոլիի հետ լուսանկարներ ունի:

«Հանդիպում մարդու հետ, ով տարիներ շարունակ ոգեշնչել է ինձ»,- ԴիԿապրիոյին տեսնելուց հետո կիսվել է նա:

Իսկ Netflix-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսի հետ երեկոյից հետո գրել է. «Նման զրույցներն ինձ հիշեցնում են, թե ինչու ենք մենք սիրում այս ոլորտը»:

«Ոսկե գլոբուս» հիմնադրամը ստեղծվել է 2023 թվականին ամերիկյան կինոմրցանակի վաճառքից հետո: Այն աջակցում է մի շարք ոչ առեւտրային կազմակերպությունների, այդ թվում՝ կինոգործիչների համար կրթական ծրագրերի, ֆիլմերի վերականգնման նախագծերի, ինչպես նաեւ ֆինանսական օգնություն, միջոցներ եւ ծառայություններ է ցուցաբերում լրագրողներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *