Բաքվի Վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին մինչև ցմահ ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր իբրև թե խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և կանոնակարգերի խախտման, ահաբեկչության, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ գործողությունների համար, որոնք կատարվել են «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ»։
Նշվում է, որ վերաքննիչ բողոքների լսումներն ավարտվել են հուլիսի 31-ին։ Նույն օրը դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
