ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե որևէ պատճառով թեկուզ մտածի կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոյին փոխարինելու մասին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նա ֆանտաստիկ մարդ է, ով անցկացրել է պատմության մեջ ամենահաջողված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եթե նա հեռանա, առաջնությունն այլևս երբեք այդքան հաջող և շահութաբեր չի լինի»։
