Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «վերջապես ձեռք ենք բերել պետականություն և մինչև հիմա ՀՀ-ի չճանաչված սահմանները կսկսեն ճանաչել», գեղեցիկ արտահայտություն, որը ոչ մի կապ չունի իրականության հետ, քանզի մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունը՝ հետևաբար նաև իր սահմանները, ճանաչել էին մոլորակի բոլոր պետությունները՝ բացի Պակիստանից։
Եթե Պակիստանի ճանաչելով մենք ձեռք բերեցինք պետականություն, իշխանություն և նման այլ ատրիբուտներ, նշանակում է՝ Պակիստանը ավելի ծանրակշիռ պետություն է, քան երկրագնդի մնացած 192 պետությունը միասին վերցված։
Հավելենք, որ հզորագույն պետություն հանդիսացող Իսրայելը առ այսօր չի ճանաչել 28 պետություն, սակայն ոչ մի հրեայի մտքով հավանաբար չի անցնի, որ, օրինակ, Իսրայելի ինքնիշխանությունը 28 անգամ պակաս է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից։
